Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Խորհրդարանական դիվանագիտությունը նաեւ արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության եւ պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ եւ լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական եւ փորձառու թիմի հետ բանավեճի եւ փոխգործակցության միջոցով»,-գրել է նա: