Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:
Հիշեցնում ենք, որ ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ըդգրկվում ընտրողների ցուցակում: