Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ Ստամբուլում տեղի ունեցած 6-րդ եռակողմ հանդիպմանը շոշափվել է նաև Ղարաբաղյան հակամարտության թեման։

Անցած 5 հանդիպումներին էլ է շոշափվել, և համենայն դեպս համատեղ հայտարարության մակարդակում ես չտեսա որևէ նոր բան, առավել ևս Իրանի՝ Հայաստանի հանդեպ ունեցած դիրքորոշման փոփոխություն։ Սովորաբար այդ հանդիպումների արդյունքում ստորագրվող համատեղ հայտարարությունները մեկնաբանող հոդվածների վերնագրերն են փոխվում։

Ստորև դնում եմ անցած տարվա և այս տարվա հանդիպումների հայտարարությունների տեքստերի՝ մեզ վերաբերող հատվածները։ Ես երկուսն եմ դնում, դուք մյուս չորսն էլ գտեք, համեմատեք:

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 5-րդ եռակողմ հանդիպումից (2017թ.-ի դեկտեմբերի 20, Բաքու)' ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքի

Emphasized their common interest to strengthen peace and stability in the region and stressed in this context their commitment to principles of international law, including in particular, respect for sovereignty, territorial integrity, inviolability of internationally recognized borders and peaceful settlement of all disputes;

Reiterated, in this regard, the importance of the earliest resolution of Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict on the basis of the above-mentioned principles;

Աղբյուրը՝ այստեղ։

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 6-րդ եռակողմ հանդիպումից (2018թ.-ի հոկտեմբերի 30, Ստամբուլ)՝ ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքի

Stressed their commitment to principles of international law, in particular, respect of and support for sovereignty, territorial integrity, inviolability of internationally recognized borders, peaceful settlement of all disputes, as well as non-interference in internal affairs;

Reiterated in this regard the importance of the earliest resolution of Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict on the basis of the above-mentioned principles;

Աղբյուրը՝ այստեղ։

#Գտնել_10_տարբերություն