Մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն, եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, այնպես, ինչպես չի կարող խաղաղություն լինել մերձավոր արևելքում, քանզի այդ տարածաշրջանում կողմերի նպատակն ամենևին «խաղաղությունը» չէ, այլ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովումը, որը հնարավոր է ինչպես շրջահայաց արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, այնպես էլ ստեղծելով անխոցելի պաշտպանական համակարգ։

 

«Խաղաղությունը» նույնպես կենսակերպ է, ինչպես երկարատև պատերազմը։ Սա կոչվում է մեծ քաղաքականություն։

 

Նրանք, ովքեր չեն գիտակցում այս ամենը և շարունակ խոսում են խաղաղությունից, պետք է գիտակցեն, որ կանգնած են ընտրության առջև․ կամ լռում են և մի կողմ քաշվում, քանզի իրենց երազած խաբուսիկ «խաղաղությունը» երբեք չի լինելու երկրում, և իրենց կեղծ խաղաղասիրական կոչերով ընդամենը մոլորեցնում են հասարակությանը, կամ պահանջում են իրենց ընտրած և մեր բոլորի վարչապետ կամ նախագահ դարձած պատասխանատուներին բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինել երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը, որը մեր երկրի բոլոր ժամանակների գլխավոր հրամայականն է։