Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթյուն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այդ գործընթացը պետք շարունակական և չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:
"Հեղափոխությունը" կարող է իրոք դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետևություններ' վերածելով գործողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է' կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:
Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հոգեբանական ճնշվածություն չառաջացնի: