Վարկած: Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելն ունի իրական նպատակ՝ վարչապետի հրաժարականից հետո անցանկալի սցենարի դեպքում (երբ այլ վարչապետ ընտրվի ԱԺ-ի կողմից) նոր կառավարության հիմնական զենքը հանրահավաքների դեմ լինելու է ոստիկանությունը, որի մի մասը, եթե չեմ սխալվում, գտնվում է սահմանագծին և որին անհրաժեշտ է լինելու այնպիսի առաջնորդ, որն ունենալու է հեղինակություն ոստիկանությունում և որին հավատարիմ կլինեն բոլոր նախկին պաշտոնյաները:

 

Հունան Պողոսյանին պաշտոն տալով փաստացի նա սպիտակեցվեց և այժմ անչափ դժվար կլինի <<գտնել>> այնպիսի ոստիկանապետ, ով կկարողանա ճնշել <<դուխովներին>>: Խելացի է, խելացի պարոն Փաշինյանը, ով արտահերթից հետո, վերջապես, կդառնա լեգիտիմ վարչապետ...