Ասեմ իմանաք՝ թույլ մարկետինգային քայլ էր պետության դրոշի պատկերով զուգագուլպաներ պատրաստելը, հենա վերնիսաժում արդեն եռագույնով մոխրամաններ կային։ Պետք էր ավելի կրեատիվ բան մտածել, օրինակ, շատ ավելի խոսուն կլիներ՝ որպես թավշյա հեղափոխության խորհրդանիշ՝ Նիկոլի պատկերով ու դուխով գուլպաները։ Պատկերացնում ե՞ք, թե ինչ հզոր մարկետինգային քայլ կլիներ. ամբողջ աշխարհում Թրյուդոյի հագին կտեսնեին էդ դուխով նասկիները ու կիմանային Հայաստանյան բարեփոխումների մասին։

 


Թե չէ էդ դրոշով Ազգային Հերոսների, Հայրենիքի համար ընկածների աճյունն ենք ծածկում… բա արժե՞ր էդ դրոշը համ դագաղի վրա դնեն, համ տանեն էդ գյոզալական մարդու ոտքերին հագցնեն…
Չէ, վսյո տակի վարսավիրից իմիջմեյքեր դուրս չի գա…