Իտալական Leonardo Aircraft ընկերության արտադրած ինքնաթիռներով դեռ 2017 թվականին հետաքրքրվում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այդ ժամանակահատվածից սկսվել էր ինքնթիռի ձեռք բերման գործընթացը, սակայն չէր հայտարարվում դրանց քանակի մասին։
Այժմ արդեն ռուսական մամուլը տարածում է տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի ՊՆ-ն ձեռք է բերում 10 M-346 ռազմական ինքնաթիռ, ևս 15-ը պատվիրում է հետագայում գնելու համար։
Իտալիայի բանակում առկա են շուրջ 18 նման ինքնաթիռներ, դրանցից առկա են նաև Սինգապուրում՝ 12 հատ, Իսրայելում ՝ 30 հատ, Լեհաստանում՝ 8 հատ։