ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ պատգամավորների շրջանում անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ մեծամասնությունը իրականում միշտ էլ կողմ է եղել դեկտեմբերյան ընտրություններին։ Մի պատգամավոր անգամ նշեց, որ ինքն էլ է հեղափոխության ակունքներում կանգնած և հենց առաջին օրերից 2 բեռնատար դրական ֆլյուիդներ է ուղարկել ցուցարարներին։
Անանուն հարցմանը մասնակցած պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից խոստովանել էլ են հետևյալը՝
1% ներկայանալ չցանկացող պատգամավոր ասել է, որ արտահերթ ընտրությունները դա առանց հերթ ընտրությունները չեն
9% սրտանց կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին
10% աներկբա կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին
16% «օտ դուշի» կողմ է արտահերթը անցկացնել դեկտեմբերին
24% էն գլխից էր ցանկանում արտահերթը անցկացնել դեկտեմբերին
33% դեռ հույս ունի, որ այս ամենը վատ երազ է ու ցանկացած պահի նրանք կարող են արթնանալ
Իսկ 7% պնդում է, որ չի կարելի ձգձգել ու արտահերթը պետք է անցկացնել նոյեմբերին։
Հարցված պատգամավորներից շատերը նշեցին, որ նախորդ շաբաթվա ընդվզումը արտահերթի դեմ ընդամենը ընկերական շուլուխ էր՝ «վաղաժամ ապրիլմեկյան բոց»։ Պատգամավորներից մեկը անգամ օգտագործեց «Նիկոլի ցավը տանեմ» եզրույթը։