Վարդան Մինասյանը նշանակվել է Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ ու սրանով կոնկրետ քուանշել ա սաղին: Ինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլով չեմ զբաղվում (2005-ից) աշխատում եմ հայկական ֆուտբոլի մասին քիչ գրել, քանի որ գրողներն էնքան շատ են ու նենց խիստ մասնագիտական են դիրքավորված (մեծ մասը ֆուտբոլից կիլոմետրերով հեռու ա նենց ոնց նոր ու նախկին ֆեդերացիաները), որ մի տեղ քաշվում էլ եմ կարծիք ասել, բայց էս մի նշանակումը շատ հետաքրքիր ա:


Հ.Գ. Արարատ Արմենիա ակումբի ռուսական ֆինանսավորումը միշտ վանել ա ինձ անգամ էդ թիմի մասին հետաքրքրվելուց, բայց Մինասյանի նշանակումը խիստ հետաքրքրացրեց ամեն ինչ: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի լավագույն մարզիչներից մեկին: