Սա համարում եմ վերջին ամիսներին մեր նախարարության գործունեության մեծագույն արդյունք: Որովհետև տեղի է ունեցել ոչ միայն պարզագույն ապաքաղաքականացում, այլ վերացել են ուսուցիչների՝ տարիներ տևող բազմաթիվ կաշկանդվածություններն ու կախվածությունները, ինչն ուղիղ ազդեցություն է ունենում կրթության որակի վրա: Շնորհակալություն մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այս ձեռքբերումն արձանագրելու համար:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը»: