Արմեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գուցե սխալվում եմ, բայց ես ուրախանալու որևէ լուրջ հիմք չեմ տեսնում Ալիևի կողմից Հեյդար կրտսերին բանակ ուղարկելու հետ կապված։ Մինչ դրանում մենք հրճվանքով տեսնում ենք ՀՀ վարչապետի գործելաոճի ազդեցությունը (ու սխալ ենք անում), Ալիևը, որդուն ուղարկելով բանակ, հավանաբար նախապատրաստում կամ արդեն նախապատրաստել է նրա ծառայության օրոք ռազմական հաջողություն գրանցելու որևէ ծրագիր։ Դե պիտի փոքրիկ Հեյդարի մեծ միֆը ստեղծի։ Հերոս Հեյդարի, ով ոչ միայն գնաց բանակ, այլև նոր որակ "հաղորդեց" ադրբեջանական բանակի մարտունակությանը։ Ասել կուզեմ՝ ուրախանալու փոխարեն պետք է առավել քան զգոն լինենք, չբթանանք (Հայաստանում վերջերս դա շատ դժվար է ստացվում, եթե, իհարկե, ստացվում է), քանզի այս ամենը կարծես հուշում է այն մասին, որ սահմանին կարող է բավականին թեժ լինել»։