Երեկ ԱԺ-ում շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որը ԶԼՄ-ներն առանձնապես չլուսաբանեցին: Առհասարակ, էս վերջերս ԱԺ-ում ահագին հետաքրքիր բաներ են տեղի ունենում, բայց քանի որ դրանց լուսաբանումը կցրեր Փաշինյանի ամենակարողության միֆը, ըստ այդմ՝ լռեցվում են։ Երեկ քննարկվում էր քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը, հանձնաժողով, որը պիտի քննի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի՝ արդարադատությանը խոչընդոտելու հարցը:

«Ոսկե տնփեսա 2018» մրցանակին հավակնող Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ համարեց նշել, որ չի հասկանում՝ ինչի համար է ստեղծվում քննիչ հանձնաժողովը, մինչդեռ ես չեմ հասկանում՝ ոնց ա էդ «անողնաշարի» փոխարեն «Լույս» կոչված դաշինքը փորձելու Փաշինյանին ընդդիմություն ձևանալ: Ինչևէ, «Ելք» դաշինքի ոչ «լույսական», այլ «իմքայլական» անդամները հերթով, իրենց «փայլուն» հռետորական և իրավաբանական գիտելիքները կիրառելով, փորձեցին համոզել, որ քննիչ հանձնաժողով պետք չէ, որ պետք չէ քննել ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասածները, և որ մեկ ա, երկու ամսից լուծարվելու է ԱԺ-ն: Խրախճանքին միացավ ԲՀԿ-ն՝ ի դեմս Վահե Էնֆիաջյանի, ով գրեթե բառացիորեն ասաց՝ բա ինչո՞ւ Սերժի ժամանակ քննիչ հանձնաժողով չէիք ստեղում (տեսանյութը՝ ստորև)։

Մանրից կյանքի եկող ՀՀԿ-ն՝ ի դեմս Աշոտյանի, Շարմազանովի, Կոստանյանի և Արփինե Հովհաննիսյանի, հոշոտեց իշխանավորներին՝ հերթով ակնարկելով, որ ԱԺ-ի լուծարումը, մեղմ ասած, օրակարգում չկա ու չի լինի մոտ ապագայում: Վերջում էլ Միհրան Հակոբյանը մի քանի հարց հնչեցրեց, որոնք մնացին անպատասխան: Նա հարցրեց՝ արդյոք պարզվեց՝ ովքեր էին ձայնագրել, ինչ կապ ունեին օլիգարխները, իրենց թիկնազորները և այլն: Վերջիվերջո, Փաշինյանն իր ակնհայտ գերբեմականացված հիստերիայի ընթացքում ընդամենը երկու ժամ ժամանակ էր տվել իրավապահներին այդ հարցերին պատասխանելու համար:

Հ.Գ. Էսօր բոլորից թաքուն վարչապետը գործից հանել է իր աղանդավոր վարսավիր-ոճաբան օգնականին: Չէ, ախր գործից էլ չի հանել է, այլ պարզապես ջնջել է տվել իր նշանակման մասին բոլոր փաստաթղթերը: Էս մարդը մանրից դառնում է մուտիլովկի աստվածը հայ արդի դիցաբանության մեջ։ Իմիջիայլոց, եթե պաշտոնյայի կողմից արդարադատությանը խոչընդոտելու համար 2-6 տարի սռոկ ա հասնում, ապա Ազգային ժողովին պարտադրելու համար քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով 15 տարի սռոկ ա հասնում: Այս նուրբ իրողությունը մեր թրաշամանուկները պիտի հստակ գիտակցեն ու անեն այն, ինչի համար իրենց բերել են կամ էլ հմիգվանից տաք շոր հավաքեն ու գողական պանյատներ սովորեն: