Չեմ կարծում, որ որևէ օլիգարխի կամ պաշտոնյայի թիկնապահի մոտ պահվող անօրինական TT Հայաստանում կամ Մակարով ատրճանակները վարչապետի մակարդակով լուծվող խնդիրներ են ու դրանք բացահայտելու հրաման պետք է անձամբ երկրի վարչապետը տա։
Փաշինյանի հրահանգից հետո դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն տարբեր աղբյուրներից եկող տեղեկությունները ցույց են տալիս, որ բերման են ենթարկվել որոշ գործարարների թիկնապահներ, որոնց մի մասը ժամեր անց ազատ են արձակվել։
Ճիշտ է, պետք է սպասենք պաշտոնական որևէ տեղեկության կամ տեսանյութի, սակայն չեմ ցանկանում մտածել, որ նույնիսկ այդ խնդրի դեմ իշխանությունը պայքարում է երկրի առաջին դեմքի մակարդակով։
Աշոտ Ասատրյան