Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջումգրել է.
«Երեք տարի առաջ, մոտ երկու ժամ ականատես եմ եղել Սաշիկ Սարգսյանի որդիների պահվածքին հանրային վայրում: Էն ժամանակ եթե ձեռքս զենք լիներ, կարող ա երկուսին էլ խփեի... Մինչեւ հիմա այն օրը հիշելով, տագնապի, զայրույթի, զզվանքի, ատելության, անկարողության, ամոթի դող ա ջանս մտնում...
Սաշիկի Հայկին կալանքից ազատելով, Երեւանի ու երևանցիների անվտանգությունը հազար աստիճանով պակասեց: Ու բոլորիս արժանապատվությունը նույնպես...»: