Իրանը Սիրիայի հետ պայմանագիր է ստորագրել' սիրիական կողմին հակաահաբեկչական պայքարում և պաշտպանության ոլորտում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Պայմանագրով, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնում նաև աջակցել Սիրիային սպառազինությունների մշակման գործում։
Այս քայլով Թեհրանը մեսիջ է ուղարկում ԱՄՆ-ին առ այն, որ չի պատրաստվում զիջել դիրքերը Սիրիայում ու Մերձավոր Արևելքում' ամերիկյան պատժամիջոցների սահմանման ճնշումների ներքո: