Ամեն անգամ Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ ադրբեջանական կողմն առավել ակտիվ է լինում առաջնագծում, նրանք չեն էլ փորձել հասկանալ, որ այս անգամ հանրահավաք անող կողմը իշխանությունն էր, ու անիմաստ է փորձել իրավիճակից օգտվել։
Ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխանել է կրկին խոշոր տրամաչափի զենքերով սահմանի ողջ երկայնքով։ Թշնամին հաշված րոպեների ընթացքում լռեցվել է։
Հայկական զինված ուժերի կողմից կատարված օպերացիայի մասին առավոտյան արդեն հայտնել են ադրբեջանական կողմից պաշտոնական հայտարարությամբ։