Մի խումբ ադրբեջանցիներ իբր իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց պատռել են ԱՄՆ դոլարներ։
Այս քայլով նրանք ցանկացել են իրենց բողոքը արտահայտել ԱՄՆ-ի դեմ։ Ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը»։
Ամենահետաքրքիրն այն է, որ ակցիայի վերջում պարզվել է, որ դրանք կեղծ դոլարներ են եղել, այսինքն՝ ադրբեջանցիները չեն կարողացել իրական դոլարներ պատռեն ու սովորական տպող մեքենայի օգնությամբ դոլարներ են պատրաստել։
Այս քայլը քրեորեն պատժելի արարք է, քանի որ ադրբեջանցիները չեն գնել խանութում վաճառվող, այսպես կոչված խաղալիք թղթադրամներ, որոնց վրա առկա է համապատասխան գրությունը, որ այն ենթակա չէ կիրառման, այլ կոնկրետ կեղծարարությամբ են զբաղվել և այլ երկրի գումար են տպել։