Վայ հիմա նոր եմ հասկանում, թե ինչո՞ւ են կարողացել հազարամյակներ ժողովրդին խաբել, որովհետև մեր ժողովուրդը այդ պահին տեսնում է այն ինչ ինքն է ուզում և իրեն է հարմար: Օրինակ 17-ի հավաքը՝ հենց խնդիր առաջացավ ռուսների հետ հակառուսական էր, հետո դարձավ հակաահաբեկչական, հիմա հակառոբական:
Իսկ հավաքի նպատակը ի սկզբանե պետք է լիներ ծրագրային նոր կառավարությունը՝ ոլորտ-ոլորտ պետք է ներկայացներ իր ռազմավարությունը օրինական պետության կայացման ճանապարհային քարտեզը, որը վստահություն կներշնչեր ներդրողների համար, սփյուռքից տուն վերադարձողների համար, ՀՀ-ում բնակվող թոշակառուի, գիտնականի, երիտասարդ ուղեղների համար: Ե՞րբ են կայանալու ԱԺ-ի ընտրությունները կպատասխաներ այս չարչկված հարցին: Կմեկտեղվեին բոլորի երազանքները, արժեքները, նպատակները:
Անի Կաղինյան