Հանրության մոտ կարծիք կա, որ վարչապետի վերջին հրավերը հրապարակ հասարակության էյֆորիան պահպանելու նպատակ ունի:
Չհամաձայնվելու հիմքեր չկա, քանի որ մինչ ընտրությունները համենայնդեպս ներկայիս իշխանությունների այդ ոգևորությունն օդ ու ջրի պես պետք է, սակայն, ըստ էության չշեղվելով կոնկտեքստից, ուզում եմ մի հանգամանքի մասին խոսել:
Իշխանությունները փոքր ինչ շփոթված են, սեփական վստահության աստիճանը վերագնահատելու կարիք ունեն...
Իշխանության գոլւց ի վեր Փաշինյանի կառավարության որոշ անդամներ իրենց ոճի մեջ տարբեր քննարկումների կիզակետում հայտնվեցին, ինչն անշուշտ, նոր կառավարության մասին շատերի համար կարծիք կազմելու լավ առիթ էր...
Բացի այդ, կոռուպցիոն շղթայի որոշ էլեմենտների բացահայտումից ու մարտի մեկի՝ ներկայիս ընթացող գործընթացներից զատ, Հայաստանում, ըստ էության, ոչիչն չի փոխվել, եթե ոչ՝ անորոշության մակարդակն է բարձրացել:
Այս ամենն, անշուշտ, մոնիթորինգի ենթարկվում է իշխանության կողմից, ինչը ստիպում է գնահատել՝ կա՞ արդյոք նախկին վստահությունը հանրության լայն զանգվածի մոտ, թե՝ ոչ:
Օգոստոսի 17-ի հանրահավաքն այդ նպատակն ունի:
Սրբուհի Մարկոսյան