Նիկոլ երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ պարզ լեզվով հայտարարեց, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:
Հայաստանի վարչապետը չի ուզում հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում, ինչպես նաև չի հավատում, որ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության:
Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը մատչելի կերպով հասկացնում է, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դրան առնվազն դեմ չլինի, կամ ավելի ճիշտ՝ դա կլինի միայն մի դեպքում, եթե լինի նրա հավանությունն ու համաձայնությունը...
Ցավքո սրտի, Նիկոլն այս հարցում հարյուր տոկոսով ճիշտ է...
Նորայր Նորիկյան