Այն, որ ռուսական ռազմաբազայում ուղղակի բառդակա դա վաղուց էր պարզ: Նրանց պերմյակովները կարող են ցանկացած պահի դուրս գալ ռազմաբազայի տարածքից և մի ամբողջ ընտանիք վերացնել: Նրանց տանկերը ազատորեն կարող են շրջակա համայնքների գյուղացիական ցանքատարածությունները ոչնչացնել, ինչպես անցած տարի անում էին Մարմաշենում:
Եվ վերջապես Փանիկ գյուղում բնակիչներին խուճապահար անելու աստիճան կրակահերթերով զորավարժություն անել և վերջում ցինիկաբար ասել, որ մենք «եղբայր» երկրներ ենք և տեղի ունեցած ընդամենը «անփութություն» է: Հայաստանյան պատկան մարմինները ուղղակիորեն պարտավոր են հետամուտ լինել, որ մեղավորները պատժվեն:
Դավիթ Ֆիդանյան