Ստացվածի ու սպասումների մասով այցելությունը բնորոշվում է դրական ու բացասական կողմերով:
Դրական էր եվրոպական ու արևմտյան հանրությանը վերջին փոփոխություններից հետո առերես հանդիպումը, բացասական էր՝ որպես նոր իշխանության ղեկավար նախորդ իշխանությունների առաջարկիծ զատ որևիցէ "+"-ի բացակայությունը:
Դրական էր ՀԱՊԿ-ի կազմում տեսլականի մասին հայտարարությունը, բացասական՝ գագաթաժողովի հակառուսական արդյունքի ներքո հայկական ստորագրության առկայությունը:
Տարատեսակ ոչ ֆորմալ հանդիպումներն ու ֆոտոները կարելի բնութագրել և՛ դրական, և՛ բացասական. ճաշակի հարց է:
Այս ամենից բացի, անհասկանալի է հայկական կողմի սպասումները: Որպես բաց կառավարման մեխանիզմի ներդրող, իշխանությունները հանրությանը հնարավորինս մատչելի պետք է ներկայացնեն սպասումները, այդ թվում՝ արդարացված, չարդարացված ու դեռ ընթացքի մեջ գտնվողները !!!