Գյանջա/Գանձակ քաղաքում տեղի ունեցող ցույցերի մեջ կրկին ադրբեջանական կողմը հայկական հետքեր է փնտրում։

Ադրբեջանի ԱԳն տարածած հաղորդագրությունը ամբողջությամբ փորձում է շեղել ցույցերի իրական պատկերից ու կրկին հայկական կողմին մեղադրել քաղաքում կատարվող ցույցերը կազմակերպելու մեջ։

Ըստ նրանց Հայաստանը իբր շատ է ազդվել ադրբեջանական զորավարժությունից և այս կերպ փորձ է կատարում ազդել Ադրբեջանի ներքին քաղաքականությանը։

Սակայն այս ամենը իրականում տարածվում է հետագայի համար, որպեսզի կազմակերպիչներից մի քանիսը հետագայում անհայտ կորեն, որը նույն է թե սպանվեն Մադաթ Գուլիևի հատուկ նշանակության զորքերի կողմից, որոնք ժամանակին կատարում էին «հայկական լրտեսների» օպերացիան ու դրա շրջանակներում մի շարք ադրբեջանցիներ մինչև այժմ անհայտ կորել են։