Ժամանակն է՝ Մշակույթի նախարարությունը զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով։ Տարիներ շարունակ խոսվում էր, որ շատ բնօրինակներ չկան։ Այնտեղից գողություններ են եղել, սակայն բոլոր այդ քրեական գործերը կարճվել են։ Իրավապահները դրանք պետք է վերաբացեն։ Նկարները, արձանիկները պետք է վերադարձվեն պատկերասրահ։ Բացատրություններ պետք է տան Արմեն Սմբատյանը, Հասմիկ Պողոսյանը, Փարավոն Միրզոյանը։ Նրանք հաստատ գիտեն նկարների տեղերը։
«Հետքը» բավականին երկար ժամանակ զբաղվել է պատկերասրահով, կարող ենք օգնել, եթե մեր կարիքն ունենան։