«Սուր անկյուն» հաղորդաշարով արված մեկնաբայության համաձայն Լիբանանի քաղաքացի Ժակ Բաքարաջյանը մեղադրում է ԱՎՎ ղեկավարությանը զեղծարարության մեջ՝ իր կնոջ դիմումի համաձայն իրենց երեխաներին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու համար (կինը ՀՀ քաղաքացի է):
Հասկանալի է որպես ծնող ամեն մեկդ պայքարում եք ձեր նպատակին հասնելու համար, բայց չփորձեք ԱՎՎ ղեկավարությանը մեղադրել զեղծարարության մեջ: Ձեր ընտանեկան հարաբերությունները իրար հետ պարզեք, ոչ երեխաներին խառնեք այդ ամենին, ոչ ԱՎՎ ղեկավարությանը:
Եթե կինդ լացակումաց ներկայանում է ԱՎՎ, գրավոր դիմում գրում, որ ամուսինս Հայաստանում չէ, ԱՄՆ-ում է, երեխաների բուժման համար անձնագիր է անհրաժեշտ և ԱՎՎ ընդառաջ է գնում ձեր երեխաների լավագույն շահերի ապահովմանն ուղղված միջազգային իրավական ակտերով հաստատված պահանջներով, ինչպես նաև կիրառում է ՀՀ Սահմանադրության այն նորմը համաձայն որի եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, երեխան ՀՀ քաղաքացիության իրավունք ունի, չի նշանակում, աջ ու ձախ պետք է մեղադրեք բոլորին:
Հիշեցնեմ հարգելի պարոն Բեքերեջյան, դատական քննության ժամանակ, երբ մենք ունեինք ինֆորմացիա, որ կինդ երեխաներիդ հետ վերադարձել է Հայաստան, ԱՎՎ-ն է հենց առաջինը միջնորդել դատարանին արգելք կիրառել անձնագրային տվյալների վրա, որպեսզի ամեն ինչ դատաքննությամբ որոշվի:
Եթե դատարանը գնահատական է տալիս, որ պետք է այդ դեպքով ղեկավարվել օրենքով, ոչ թե Սահմանադրությամբ, չի նշանակում, որ ԱՎՎ ժամանակին զեղծարարության է գնացել: Ասեմ ավելին, պրակտիկայում տվյալ բացը լրացնելու և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ կատարվել է համապատասխան փոփոխություն:
Վերջին հաշվով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալը պետք է հպարտանալու առիթ լինի, այլ ոչ քաշքշուքի կամ անհիմն մեղադրանքների: Ինչքանով տեղեկացված եմ ներկայումս էլ դատաքննությամբ որոշվում է ամուսնալուծության և երեխաների խնամքի հարցը: Մեկ անգամ ևս կրկնում եմ չփորձեք ձեր խնդիրների մեջ ներքաշել պետական մարմնին, երեխաներին էլ մի քաշքշեք, անմեղ էակներ են: