Նախիջևանի ադրբեջանական դիրքերը և դեպի դիրքեր տանող ճանապարհները գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ։

Տեսանյութի մեջ երևում է նաև ադրբեջանական մամուլից հայտնի դարձած նախկին գինու գործարանը, որտեղ նկարահանումներ էին կատարում ադրբեջանցիները։ Այսինքն, երբ լրագրող Ռուհիլյե Ռասուլովան նկարահանում էր, թե ինչպես է իրենց բանակը ծառայություն իրականացնում նախկին գինու գործարանի տարածքում, այդ պահին նկարահանման հետևում էին նաև մեր զինվորականները, հատկապես դիպուկահարները։ Իսկ գինու գործարանի տարածքը ծառայում է ոչ թե զինվորների ծառայություն իրականացնելու վայր, այլ քարեր կրելու և աշխատանքներ կատարելու հատված: