Հայկական բանակի ցանկացած շարժ խուճապի է մատնում Ադրբեջանի ԱԳ և պաշտպանության նախարարություններին, որոնք իրար հերթ չտալով սկսում են տարածել հայտարարություններ, որոնք հակասում են նրանց տարածած նախորդ հայտարարություններին։

Դեռ օրեր առաջ ցանկացած ռազմական գործողությունների պատրաստ ադրբեջանական բանակի ղեկավարությունը արդեն սկսել է ժողովրդի շրջանում պանիկա տարածելու իր գործնթացը։ Պատպանության նախարարությունը հայտնում է, որ հայակական կողմը ամբողջ սահմանի երկայնքով անդադար կրակում են բոլոր ուղղություններով։ Նման հայտարարությունը իհարկե ունենալու է իր վատ ազդեցությունը հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա։

Դրան էլ գումարվում է ԱԳՆ-ի տարածած այն հայտարարությունը, թե հայկական կողմը ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։ Ըստ ԱԳ նախարարության Հայաստանը իր բյուջեյից տոկոսային ավելի շատ գումար է հատկացնում ռազմական ծախսերի համար, քան Ադրբեջանը։ Այսինքն, Հայաստանը իր պետությունը տանում է դեպի ռազմականացման, որից անհանգստանում են դեռ երկու օր առաջ ամեն հրամանի պատրաստ ռազմական ղեկավարությունը։

Փաստորեն , սրանց մարտական ոգին նույնիսկ ռազմական շքերթը չկարողացավ բարձրացնել։

 

Աշոտ Ասատրյան