Այսօր մի մարդու ծննդյան օր է, ով հիրավի հերոսի կոչման է արժանի: Ով իր ապրած կյանքով մեզ ապացուցել է , որ Հայրենիքը շատ ավելի թանկ է քան կյանքը: Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: 1994թ.-ի հունիսի 30-ին ծնված հերոս Արմենը տան մինուճարն էր, երեք քույրերի միակ եղբայրը... 2014թ.-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Արմենը թշնամու դիվերսիոն փորձ է նկատում ու տեղեկացնելով զինակից ընկերներին դիվերսիայի մասին՝ բռնվում է մարտի:

Անգամ ծանր վիրավոր լինելով նա չի դադարում մարտնչել, քանի որ շատ լավ է գիտակցում , թե ինչ ասել այդ պահին մեկով ավել կրակող ունենալ...

 

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով... Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ...