Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել են ՀՀ ԱԺ կայքը և ներխուժել կառավարական Մալբերի համակարգ, որտեղ պահվում են ներքին շրջանառության փաստաթղթեր: Այս մասին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատեց տեղեկությունը և նշեց, որ նման հակերային հարձակումներ հաճախ են լինում, սակայն արդյունքի չեն հասնում: Այս անգամ ևս որևէ տեղեկություն չեն կարողացել վերցնել. «Կայքին որևէ բան չի եղել, հարձակման փորձ է եղել, որը կանխվել է»,-ասաց Սամսոն Գալստյանը:

 

Նշենք, որ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են http://webcache.googleusercontent.com/search?q=cache%3Awww.parliament.am%2Fimages%2Fbudget-office%2F26june.html&rlz=1C1CHBD_enAM750AM752&oq=cache%3Awww.parliament.am%2Fimages%2Fbudget-office%2F26june.html&aqs=chrome..69i57j69i58.2053j0j4&sourceid=chrome&ie=UTF-8

Նաեւ, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ եւ տեղադրել այնտեղ նկարներ։ Սքրինշոթը Մալբեերից ա։ գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք, դա չի նշանակում, որ Մալբերիից չեն կարողացել տանել ներքին շրջանառության փաստաթղթեր»: