ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ 2018 թվականի հունվարից չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
«Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»,- ասվում է նրա գրառման մեջ։