Արդեն ամառային հանգստի, ծովափերի, լողավազանի մոտ խնջույքների ժամանակն է, սակայն շատերը դեռ պատրաստ չեն այս շրջանին։ Ինչպե՞ս արագ նիհարել ամռանը առանց առողջությանը վնաս պատճառելու։

1. Ստեղծեք նիհարելու բարենպաստ միջավայր

Ամենից դժվարն առաջին քայլն անելն է։ Պարտադիր չէ սպասել երկուշաբթի օրվան, որպեսզի սկսեք նիհարել։ Հենց այսօր ազատվեք սառնարանում տեղ գտած վնասակար մթերքներից և թողեք միայն առողջ և օգտակար սնունդը։

2. Գտեք համախոհներ

Ստուգված է անձնական փորձի վրա. միասին նիհարելն ավելի արդյունավետ է։ Շատ հարցերում դուք միմյանց կաջակցեք և կմոտիվացնեք։

3. Սննդի օրագիր պահեք

Դիետոլոգները խորհուրդ են տալիս պահել օրագիր, որտեղ կարող եք գրանցել այն ամենը, ինչ կերել եք, ինչպես նաև նշել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս եղանակով կկարողանաք վերահսկել ձեր սննդակարգն ու ժամանակի հետ կտեսնեք՝ ինչն է պետք հեռացնել մենյուից, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չհավաքեք։

4. Ջուրը ճիշտ խմելը

Ավելորդ քաշից ազատվելու համար պետք է շատ ջուր խմել, բայց երբ նիհարել պետք է կարճ ժամանակում, լավ կլինի՝ հրաժարվեք սուրճից և սև թեյից։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել չգազավորված ջուր և մի քանի բաժակ կանաչ թեյ՝ առանց շաքարի։

5. Բալանսավորված սնունդ

Հիշեցնենք, որ արագ սնունդը, գազավորված ըմպելիքները, յուղոտ սնունդը, ինչպես նաև քաղցրավենիքը պետք է բացառվեն ձեր սննդակարգից։

6. Փոքրացրեք չափաբաժինը

Նիհարելու համար պետք է ոչ միայն ճիշտ, այլև չափի մեջ սնվել։ Աստիճանաբար չափաբաժինը փոքրացրեք։ Այդ կերպ դուք փոքրացնում եք ստամոքսի չափը և օգնում օրգանիզմին կորցնել ավելորդ կիլոգրամները։

7. Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին

Գնացեք մարզասրահ, երկար զբոսնեք, առավոտյան մարմնամարզությամբ զբաղվեք, կարող եք յոգան փորձել։

8. Կոսմետիկ միջոցներ

Ամռանը մարմինը նրբակազմ պահելու համար կան տարբեր բյութի միջոցներ, որոնք մաշկն ավելի լավն են դարձնում, վերացնում ցելյուլիտը, իսկ ինքնագնահատականն արդյունքում բարձրանում է։

9. Բեռնաթափման օրեր

Շաբաթը մի քանի անգամ ունեցեք բեռնաթափման օրեր, որպեսզի օրգանիզմը մաքրեք։

10. Ազատվեք վնասակար սովորույթներից

Եթե սովորաբար քնելուց առաջ ֆիլմ էինք նայում գարեջուր կամ կոլա ըմպելով, ավելի լավ է դրա փոխարեն սկսեք զբոսնել քնելուց առաջ։ Եվ չմոռանաք լիարժեք և առողջ քնի մասին։