Բաղադրամասեր

  • 1.5 կգ տավարի մսին՝

  • խոզի յուղոտ միս – 0.5 կգ,

  • գլուխ սոխ – 450 գ,

  • սմբուկ – 5 հատ

  • լոլիկ – 4-5 հատ

  • կաղամբ – 1 գլուխ,

  • պղպեղ – 4-5 հատ,

  • համեմ – 1 փունջ,

  • սամիթ, մաղադանոս, ռեհան – 1-ական ճյուղ,

  • կլոր բրինձ – 2/3 բաժակ,

  • աղ, աղացած սև պղպեղ,

  • տոմատի մածուկ – 4-5 ճ/գ

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡

Պատրաստման եղանակը

  • Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ և խառնել մսին, աղ, պղպեղ ցանել:

  • Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡

  • Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:

  • Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:

  • Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատարկ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:

Ô±Õ´Õ¡Õ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¸Õ¬Õ´Õ¡