Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր - 200 գր
  • կարագ - 100 գր
  • թթվասեր - 100 գր
  • շաքարավազ - 1 ճ/գ
  • փխրեցուցիչ - 1 թ/գ
  • Միջուկի համար՝
  • ելակ - 500 գր
  • թթվասեր - 300 գր
  • շաքարավազ - 150 գր
  • ալյուր - 150 գր
  • ձու - 2 հատ
  • վանիլային շաքար - 2 թ/գ

Պատրաստման եղանակ

ելակով պիրոգ

Պատրաստում ենք խմորը, որի համար կարագն ու շաքարավազը մի քիչ հարում ենք։
ելակով պիրոգ
Ավելացնում ենք թթվասերն ու կրկին հարում ենք։
ելակով պիրոգ
Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և թեթևակի հարում ենք։
ելակով-կարկանդակ-6
Ձեռքերի օգնությամբ ստացված զանգվածը վերածում ենք խմորագնդի և 20-30 րոպե պահում ենք սառնարանում։
ելակով-կարկանդակ-7
Պատրաստում ենք միջուկը, որի համար թթվասերը, շաքարավազը, ալյուրը, ձուն և վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք։
ելակով-կարկանդակ-8
Ելակը բաժանում ենք 4 մասի։
ելակով-կարկանդակ-9
Խմորը բացում ու դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ՝ տարածելով նաև ձևամանի պատերին։
ելակով-կարկանդակ-10
Լցնում ենք ելակը։
ելակով-կարկանդակ-11
Այնուհետև լցնում ենք մեր պատրաստած կրեմանման զանգվածը և թխում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
ելակով-կարկանդակ-12
Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։
ելակով-կարկանդակ-13

 Այս նրբահամ ու թեթև պիրոգը կարող եք ձեր նախընտրած ըմպելիքների հետ։