Բաղադրիչները
Կարտոֆիլ — 15 հատ
Ֆարշ— 250 գրամ
Սոխ — 1 հատ
Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
Աղ՝ ըստ ճաշակի
Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի
Թթվասեր — 50 գրամ
Սերուցքային կարագ — 50 գրամ
Պատրաստումը
Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք:
Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի:
Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը:
Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը:
Առանջին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան:
Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:
Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ: