Պատմության մեջ այս օրը' 1967թ. հունիսի 5-ի առավոտյան իսրայելական օդուժը հանկարծակի հարձակումով գրեթե ամբողջովին ոչնչացրեց եգիպտական օդային ուժերը: Հետագա ժամերի ընթացքում ոչնչացվեցին Հորդանանի, Սիրիայի և Իրաքի օդուժը:

 

Սկսվեց 6-օրյա պատերազմը: Պատերազմի ընթացքում Իսրայելը փայլուն հաղթանակ տարավ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Իրաքի հանդեպ' գրավելով Սինայը, Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը և Գոլանյան բարձունքները: