Պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Խոշոր հարկատու «ԱՎԵՍՏԱ» ընկերության ներկայացուցիչ Գոռ Չոբանյանի խնդրանքով, մեկ շաբաթ առաջ դիմել էի ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ լուծելու համար ընկերության նկատմամբ տևական ժամանակ ձգվող հարկային տեռորի հարցը:
Այդ ապօրինության վերաբերյալ արդեն մեկ անգամ՝ ավելի վաղ դիմել էի նախորդ կառավարությանը, որը որևէ քայլ չէր ձեռնարկել շտկելու համար հարկային մարմնի կողմից իրականացվող անօրինական ճնշումները: Այսօր ստացել եմ պարոն Անանյանի պատասխանը, իսկ մի քանի օր առաջ նաև ընկերության ներկայացուցչի շնորհակալությունը: Ուրախ եմ, որ խնդիրն օպերատիվ լուծում է ստանում՝ բարեխիղճ և պրոֆեսիոնալ կառավարման, ինչպես նաև պատգամավոր - գործադիր իշխանություն արդյունավետ համագործակցության շնորհիվ: