Հայաստանի նոր սերունդը, որը նաև ակտիվ մասնակցություն ունեցավ թավշյա իշխանափոխությանը, շատ հետաքրքիր է:
Նախ, այն առօրեական չէ, ինչպես կարող էր լինել ցանկացած ավանդական հասարակության պայմաններում: Բայց այդ սերունդը սոցիալիզացվել է ոչ թե ավանդական հասարակության, այլ արդեն սպառողական և տեղեկատվական հասարակությունների մեջ, ինչն էլ նպաստել է նրան, որ կտրվի առօրեականությունից:
Ս.Կիերկեգորն ասում էր, որ առօրեականից հիասթափված մարդը կյանքի նոր իմաստ է գտնում գեղագիտության մեջ: Հայաստանի նոր սերունդը առավելապես գեղագետ է՝ էսթետ: Նրանք կյանքում առաջնորդվում են «գեղեցիկ-տգեղ», «հաճելի-տճահ» կատեգորիաներով:
Եվ ամենակարևորը. նրանք դեռ չեն առաջնորդվում «ճիշտ-սխալ», «կարելի է - չի կարելի» կատեգորիաներով, որովհետև դրանք բարոյագետի «մենաշնորհն է»: Բարոյագետն, ըստ Ս.Կիերկեգորի, գալու է միայն էսթետից հետո, երբ վերջինս հիասթափվի այս անգամ արդեն գեղագիտությունից և սկսի նոր իմաստներ փնտրել: Եվ կգտնի իր՝ էթիկական էության մեջ:
Մովսես Դեմիրճյան