Գարեգին Չուգասզյանը չի կարող անվերջ հացադուլի մեջ մնալ: Ծանոթ լինելով իր գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը:
Հացադուլներն ու սովն ընդհանրապես մարդու օրգանիզմի համար կարմիր գծի ժամկետ ունեն, որից անդին պրոցեսներն անդառնալի են դառնում:
Եվ եթե ամեն բան ավարտվի վատթարագույն սցենարով` դա քաղաքական նոր ճգնաժամ կարող է ստեղծել և սասանել հասարակության այս կարևոր միասնականությունը:
Իրավիճակից դուրս գալու արտակարգ միջոցներ են անհրաժեշտ: Ժամանակն այս պարագայում աշխատում է բոլորի դեմ և այդ հանագամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ:
Հայկ Մարտիրոսյան