Համաշխարհային արդի քաղաքակրթության գոյության պայմաններում ժողովուրդների տեղն ու դերը չափվում է նրա մտավորական սերուցքի ինտելեկտուալ կարողություններով՝ որևէ նշանակություն չտալով, թե որքան է կազմում ժողովրդի թիվը:


Որևէ կասկած չունեմ, որ մենք կպահպանենք ժողովուրդների սանդղակում մեր պատվաբեր տեղը, եթե մշտապես ապահովենք մեր ինտելեկտուալ որակը:


Բայց դրա համար անհրաժեշտ է ունենալ ամուր և ուժեղ պետականություն: Հանգամանքների և մեր ժողովրդին բաժին հասած ճակատագրի բերումով մենք կանգնել ենք մի քանի միլիոն սփյուռքի գոյության շեմին, ովքեր աստիճանաբար տարրալուծվում են ու ձուլվում, դառնում այլալեզու, այլադավան…


Որևէ կասկած չունեմ, որ իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդու պետք է հնարավորություն տրվի անշրջելի կապ ստեղծել հայրենիքի և Հայաստանի Հանրապետության հետ:
Որևէ կասկած չպետք է լինի, որ Հայաստանն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և ճիշտ ժամանակն է բացել մեծ վերադարձի ճանապարհը:
Այս պայմաններում հայոց պետականության ամենագլխավոր առաքելությունն է հանուր իր ժողովրդի գործադրել իր բոլոր ռեսուրսները՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք այս պահին բնակվում:


Եվ ճիշտ հակառակը, մեր ժողովուրդը պարտավոր է ներդնել իր բոլոր հնարավորությունները հայոց պետականության ամրապնդման համար՝ անկախ նրանից, թե որտեղ է բնակվում:
Ահա՛ այս գաղափարն է անրաժեշտ դարձնել գերակա ու շարժվել առաջ՝ ՛՛Ես պետությանը, պետությունն էլ ինձ՛՛…

 

Նորայր Նորիկյան