Առաջիկա տարիներին աստիճանաբար կմեծանա նախիջևանյան գործընթացների տարածաշրջանային նշանակությունը:
Համեմատաբար ակտուալ կլինեն հատկապես Նախիջևանի շուրջ ռազմաքաղաքական հիմնահարցերը և այդ ուղղությամբ տարածաշրջանային ազդման ու հակազդման անվտանգային մեխանիզմների քաղաքական համատեքստը: Նախիջևանի հարցում հայկական կողմի տեսանկյունից կարևոր է ոչ միայն սահմանային անվտանգության ապահովումը: Առանձնակի կարևորություն պետք է տալ թիկունքի անվտանգության ապահովման և առհասարակ քաղպաշտպանության ինստիտուտի ներդրման հարցերին:
Կարեն Վերանյան