Իհարկե շատ հաճելի է, որ ազգային անվտանգությունը հայտնաբերել 350 անձի, ում անուններով տարբեր ընկերություններ են բացվել, խոշոր գումարներ են աշխատել և հարկեր չեն վճարել ու հիմա եկել է ժամանակը, որպեսզի դրա համար պատասխանատվության ենթարկվեն, բայց իմ կարծիքով, եթե այդ մարդիկ այսքան տարի կարողացել են աշխատել խոշոր գումարներ ուրեմն նման հայտարարություն լսելուց հետո հաստատ ճանապարհներ կփորձեն գտնել, որպեսզի խուսափեն պատժից։

Դրա համար հույս ունեմ , որ ԱԱԾ տնօրենը հայտարարությունից առաջ արդեն զբաղվել էր այդ մարդկանց գործերով ու նրանց բոլոր անօրինական ճանապարհները փակել է։ Իմ կարծիքով կոնկրետ ԱԱԾ-ի դեպքում ավելի ճիշտ կլինի գործողությունների ավարտից հետո հայտարարվեն կատարված աշխատանքների մասն, քան նախորոք զգուշացնել։

Հայաստանում օրինապահների նման ակտիվ աշխատանքի սկիզբը ողջունելի է ու պետք է շարունակական լինի։ Թող միշտ այդ կառույցները միմյանց հետ մրցակցության մեջ լինեն, դրանից կշահի միայն Հայաստանի քաղաքացին։

 

Աշոտ Ասատրյան