Մայիսի 19-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի արած գրառմանը պատասխանել է Կարեն Ավագյանը.

«Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի:

 

Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։