Ժամանակը կարծես թե չի աշխատում ի օգուտ Թուրքիայի նախագահ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Հիմա էլ նա սուր քննադատության ալիքի տակ է ընկել այն բանի համար, որ Իսրայելի նկատմամբ չի վարում ռեալ պատժիչ քաղաքականություն:

 

Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ Էրդողանի մոտեցումը ենթարկել է խիստ քննադատության:

 


«Դուք բոյկոտու՞մ եք իսրայելական ապրանքները, Ո՛Չ, Դուք վերանայե՞լ եք Իսրայելի հետ միջակառավարական և միջպետական գործարքենրը... Էրդողանը հրավիրել է հանրահավաք ի պաշտպանություն պաղեստինցիների, ովքեր մեր քույրերն ու եղբայրներն են, բայց պետք է ասեմ, որ դա ընդամենը նախընտրական հանրահավաք էր: Էրդողանը որպես Թուրքիայի նախագահ հանդես չեկավ ոչ մի պատժիչ քայլով, նույնիսկ ռեալ պատասխանատվության պահանջ չդրեց» , - ասել է Ինջեն իր հրավիրած նախընտրական հանրահավաքի ժամանակ :