Բաղադրիչներ՝ երկու բաժնի համար
300 մլ կեֆիր՝ 2,5% յուղայնությամբ
3 ճյուղ մաղադանոս
3 ճյուղ սամիթ
3 ճյուղ համեմ
1 ոչ մեծ վարունգ
Մի պտղունց աղ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1․ Կանաչիները լվացեք և մանր կտրատեք, վարունգը՝ նույնպես:
2․ Կանաչիներն ու վարունգը լցրեք բլենդերի մեջ, վրան մի փոքր կեֆիր ավելացրեք, հարեք, մինչև միատարր զանգված դառնա, վրան աղ ավելացրեք: Ավելացրեք մնացած կեֆիրը և նորից հարեք:
3․ Լցրեք կոկտեյլը բաժակի մեջ, սև պղպեղ ավելացրեք:
Կարելի է նիհարել համեղ և առողջ: