Երեսուն տարի երկիրը չունի գաղափարախոսություն, երկիրը չի ղեկավարվում սկզբունքներով, իսկ սա նշանակում է, որ երկիրը չունի արտաքին քաղաքականություն, որի վառ ապացույցն այն է, որ բազմաթիվ պետություններ իրենց շահերի համար միշտ օգտագործել են ցեղասպանությունը , իսկ մեր ղեկավարները ծանծաղամիտ ինքնասիրահարվածի նման հպարտացել են, թե տեսեք՝ այս կամ այն երկիրը փորձում է ընդունել ցեղասպանության փաստը․․․

 

Եթե երկիրը ունենար արտաքին քաղաքականություն, ապա նա կարգելեր առանց իր թույլտվության շահարկել այդ ցավագին խնդիրը, իսկ թույլտվության դեպքում կպահանջեր այն, ինչի կարիք ունի երկիրը․․․ Այսօր հերթական երկիրը փորձում է ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ շահարկելով ցեղասպանությունը․․․ Երկրի ղեկավարը պարտավոր էր ձգտել առաջ քաշել որոշ պահանջներ՝ ձեռք բերելու այն նույն զենքերից, որոնք շարունակ ուղարկվում են մեր հարևան երկիր․․․

 

Սա այն կորևորագույն խնդիրներից է, որով պետք է զբաղվի արտաքին գերատեսչությունը, բայց ինչպես երևում է երեսուն տարի այդ համակարգը զբաղվել է ամեն ինչով, բայց ոչ լուրջ քաղաքականությամբ․․․ Այսօր շարունակվում է նույնը, ըստ էության ոչինչ է փոխվել, և ինչպես երևում է չի էլ փոխվի, քանզի խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ խնդիրը․․․ Իսկ որ և հասարակությունը, և կառավարությունը չի գիտակցում, թե ինչ է կատարվում աշխարհում, որն է խնդիրը, դա ակնհայտ է․․․