Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի կայացրած որոշումը միանշանակ չի ընկալվել ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թեհրանում:
Եթե մինչև միջուկային համաձայնությունը թե՛ Իրանում և թե՛ Միացյալ Նահանգներում քաղաքական ուժերը մեծ հաշվով ունեին ընդհանուր մոտ դիրքորոշում, ապա ներկայումs իրավիճակն այլ է:
Ուշագրավ է, որ ԱՄՆ գործող վարչակարգի ընդդիմախոսները դեմ են արտահայտվել Թրամփի որոշմանը, իսկ Իրանի կառավարության ընդդիմախոսները՝ կողմ, ընդ որում' Իրանի քաղաքական և զինվորական որոշ շրջանակներ նույնիսկ ցնծությամբ են ընդունել ԱՄՆ-ի որոշումը: