Շարժումը վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանինը չէ, մարդիկ փողոց են դուրս գալիս, ոչ թե անձերի համար կամ դեմ, այլ սեփական կյանքի բարելավման համար: Ամենալավը այն է, որ մարդիկ արդեն հասկացել են, որ բոլոր կուսակցությունները և պետական համակարգի ներկայացուցիչները վախենում են իրենցից, մարդիկ հասկացել են, որ ժողովրդի դեմ բոլորը անզոր են, բոլորը պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների հետ:

Ամենակարևոր բանը այն է, որ քաղաքացին սկսեց գիտակցել իր դերը և նշանակությունը պետության մեջ ու հասկացավ, որ ցանկացած իշխանություն, ցանկացած օլիգարխ, ցանկացած թաղի խուժան անզոր են իր դեմ , երբ ինքը միասնական է, երբ ինքը շատ է ու պահանջող է, ոչ թե խնդրում է, ոչ թե բանակցում է, այլ զուտ պահանջում է, պահանջում և ստանում է: Այլ տարբերակ չկա:

Հայաստանում այսուհետ եկող ցանկացած իշխանություն իր աչքի առաջ կունենա այս օրերի պատկերը ու վստահ թող լինի, որ հաջորդները ավելի խիստ պատժի են արժանանալու, քան նախորդները, քանի որ իրենց վրա մեծ բեռ են վերցրել ու պետք է ուղղեն իրենցից առաջ կառավարողների սխալները, իսկ ժողովուրդը պետք է աշխատի՝ լավ, վայելի՝ իդեալական:

 

Աշոտ Ասատրյան