Ինձ համար հավասարապես անընդունելի են հաբռգած, լկտի, ցինիկ, անազնիվ, թալանչի չինովնիկները և բռնության, թշնամանքի կոչեր հնչեցնող, ծայրահեղական, ահաբեկիչ ընդդիմադիրները…
Եվ ի վերջո հարկավոր է.
-բարեփոխումներ կատարել և փորձել վերականգնել հավատն ու վստահությունն իշխանությունների նկատմամբ՝ արագ…
-ձերբազատվել անցյալ դարի 90-ականների կադրերի ընտրության և տեղաբաշխման «պոլի փետի» արատավոր բարդույթից՝արագ…
-հին, կաշառակեր, վարկաբեկված, լկտի, ժողովրդից, քաղաքացուց կտրված, հեռացած, նրանց հոգսերին անտարբեր, մի քանի լարի վրա խաղացող, լճացած կադրերից ազատվել՝ արագ…
-մի քանի հասունացած և ժողովրդին շատ հուզող, առաջնահերթ խնդիրներ է պետք լուծել՝ արագ…
-օրենքի գերակայություն է պետք, հավասարություն բոլորի համար, անխտիր՝ արագ…