Իլինոյս նահանգի երեք բնակիչ 2015 թվականին դատարան էին դիմել՝ սոցցանցի DeepFace տոխնոլոգիայի դեմ: Այս միջոցը բեռնված լուսանկարի վրա որոշում է մարդուն և առաջարկում է նշել նրան:
Կալիֆորնիայի դաշնային դատարանը ապրիլի 16-ին որոշել է, որ կարելի է ընդդեմ Facebook-ի կոլեկտիվ հայց ներկայացնել՝ առանց օգտատերերի համաձայնության՝ դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան օգտագործելու համար: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Դատավոր Ջեյմս Դոնատոյի կարծիքով՝ DeepFace-ի մշակման հնարավորությունները հակասում են Իլինոյս նահանգի՝ կենսաչափական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքին: Նահանգի երեք բնակիչ արդեն դատի են տվել Սոցցանցին 2015 թվականին, բայց այժմ հայցատուների թիվը կարող է միլիոնների հասնել, իսկ Facebook-ին այդ դեպքում միլիարդավոր դոլարների տուգանք է սպառնում: